Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Կոկոսի յուղը՝ գեղեցկության և առողջության աղբյուր. 1in.am

Կոկոսի յուղը՝ գեղեցկության և առողջության աղբյուր. 1in.am

SPA-սրահներում գնալով ավելի հաճախ է օգտագործվում կոկոսի յուղ: Մասնագետները նշում են դրա օգտակարությունը և օգտագործման պարզությունը` հայտնում է allwomen.net.ua-ն: Կոկոսի յուղն ունի պարզ կառուցվածք, մարմնին քսելիս տհաճ զգացողություններ չի առաջացնում, չի գրգռում լորձաթաղանթը: Որպեսզի յուղը հալչի, այն պետք է կարճ ժամանակով դնել տաք ջրի տակ կամ գոլորշու վրա:

Յուղն արագ ներծծվում է՝ հագուստի վրա յուղոտ հետքեր և հոտ չթողնելով: Մարմնի վրա ունի փափուկ նուրբ բույր, որը հոտերի նկատմամբ բարձր զգայնությամբ մարդկանց մոտ ռեակցիա չի առաջացնում: Չի պարունակում խոլեսթերին, պարունակում է 92% չհագեցած ճարպաթթուներ:

Կոկոսի յուղը կարելի է խմել առավոտյան քաղցած վիճակում կամ օրական 3 անգամ 1-ական թեյի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ: Նպաստում է մարսողության լավացմանը, կարգավորում օրգանիզմի ճարպային հավասարակշռությունը: Կոկոսի յուղի շնորհիվ ճարպերն ավելի արագ են ճեղքվում, ուստի այն կարելի է օգտագործել նիհարելիս: Բարձրացնում է իմունիտետը, բջիջները սնում է օգտակար միկրոտարրերով, ունի հակաօքսիդանտ ազդեցություն, նպաստում է քաղցկեղի կանխարգելմանը, ուժեղացնում նյութափոխանակությունը և նպաստում ստամոքս-աղիքային տրակտի խնդիրների հաղթահարմանը:

Կոկոսի յուղով կարելի է նաև ողողել բերանի խոռոչը: Այն լավ է ներծծվում լնդերի մեջ և կանխում է կարիեսն ու ստոմատիտը:

Կոկոսի յուղը նպաստում է երկարատև արևայրուքին, այն կարելի է քսել մարմնին, և մաշկն անմիջապես ձեռքի կբերի շոկոլադի գույն: Միաժամանակ, յուղը մաշկի վրա առաջացնում է պաշտպանական շերտ, որը պատնեշ է ստեղծում ուլտրամանուշակագույն ճառագայթների համար: Յուղը պետք է քսել առավոտյան և երեկոյան, այդ դեպքում այն կհանգստացնի մաշկն ու կվերացնի կարմրությունները:

Այն նաև օգտագործվում է մերսման համար: Կոկոսի յուղը հարթեցնում է ճարպային բջիջների փոխանակումը, կարգավորում հավասարակշռությունը: Եթե մաշկը ճարպոտ է, նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը, իսկ չոր մաշկի դեպքում խթանում է: Կարող է օգտագործվել նույնիսկ մաշկի աննշան բորբոքման դեպքում, միաժամանակ ունի հանգստացնող հատկություն: Կոկոսի յուղ կարելի է օգտագործել նույնիսկ այրվածքների դեպքում:

Պարբերական օգտագործման դեպքում կոկոսի յուղը  բարձրացնում է մաշկի կայունությունը ցրտին: Լավ է ազդում մազերի և գլխամաշկի վրա: Կոկոսի յուղը կարելի է քսել մազերի ծայրերին կամ դիմակներ պատրաստել: Այն կանխում է հղիների մաշկի ձգվելը, կարելի է քսել նաև շուրթերին՝ բալզամի փոխարեն: Տղամարդիկ կարող են յուղն օգտագործել սափրվելուց հետո՝ մաշկի գրգռվածությունից, այրոցից և չորությունից խուսափելու համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. uhodzalicom.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ